Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր

Ծանոթանանք, այսօրվանից ես նաև քո թերթն եմ

Ծանոթանանք, այսօրվանից ես նաև  քո թերթն եմ

Թույլ տուր ներկայանալ` «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»: Անունս անգամ հստակ հուշում է, թե ով է լինելու գլխավոր ընթերցողս: Խոստանում եմ ուսանողական տարիներին քեզ հետ լինել, աշխատելով որքան հնարավոր է օգտակար լինել քեզ:

 

Կներկայացնեմ համալսարանական այն որոշումները, որոնք կկողմնորոշեն քեզ, կջանամ իմ թողարկումների հերոսներ դարձնել այնպիսիներին, ում օրինակը կարող է ոգևորել քեզ որպես բժիշկ ու դեղագետ կայացման տևական ճանապարհիդ մի հատվածում, որ ուսումնառության տարիներ անունն է կրում: Այսօր այդ տարիները քեզ թվում են չափազանց երկար ժամանակահատված:

 

Մինչդեռ, եթե հիմք ընդունենք յուրաքանչյուր տարեվերջին իմ էջերում տպագրվող մայր կրթօջախին հասցեագրված շրջանավարտներին հրաժեշտի հուզումնառատ խոսքերը` ուսանողական տարիները ակնթարթի տևողություն ունեն: Հիմա սա անհավանական է թվում քեզ: Բայց կգա օրը, և ես այս մասին կհիշեցնեմ: Իսկ այդ օրը կլինի հուզիչ, գեղեցիկ ապրումներով, սպասելիքներով լի` ապագայի հանդեպ, որին արդեն այնքան մոտ ես լինելու, մեծ հավատով առլեցուն…

 

Բայց, սպասիր, ես մոռացա ամենակարևորը: Այս ամենի համար հարկավոր է լինելու աննշան մի մանրուք, որի մասին, ինձ թվում է` հիշեցում պետք չէ: Դու լավ գիտես, որ եկել ես սովորելու: Ուրեմն` ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ…

 

Մաղթում եմ քեզ դառնալ այնպիսի ուսանող, ում համար համալսարանի պաշտոնաթերթի էջերում տեղ գտնվի: Հավատա, դա շատ պատվաբեր է: Դրանում կհամոզվես ինքդ, երբ անունդ հայտնվի ուսման գերազանցիկների, խորհրդարանականների, հասարակական ակտիվությամբ աչքի ընկածներից լավագույնների ցուցակում: Քո անձնական արխիվում երկա¯ր տարիներ պահպանելու ես իմ այն թողարկումը, որի էջերում քո մասին հոդված կլինի: Եվ ես ու դու հավերժ բարեկամներ կմնանք:

 

Կարծում եմ` ծանոթությունն ստացվեց: Մնում է սպասել իմ ու քո առաջին հանդիպմանը, որին ես սպասում եմ մեծ անհամբերությամբ` լաբորատոր մասնաշենքի 4-րդ հարկում`«ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ» թերթի խմբագրությունում: 

 

«ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»

Այսօրվանից նաև քո´ լավագույն  բարեկամն ու խորհրդատուն

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի ուղերձն առաջին կուրսեցիներին
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի  ուղերձն առաջին կուրսեցիներին

Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը...

Նոր հասցե` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց
Նոր հասցե` ԵՊԲՀ  «Հերացի» ավագ դպրոց

ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց...

Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը
Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը

Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատում քննարկվեցին 2012-13 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները: Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց...

«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին
«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ...

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»
«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն  իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց...

Հաստատվեց բժշկական կրթության նոր մոդել

Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր...

Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննություն` բժշկական համալսարանում 100 րոպե` 100 հարցի համար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով...

Մի´ վնասիր...
Մի´ վնասիր...

Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...

Պատմության էջերից Բժշկության մասին
Գլխավոր քննություններն առջևում են...
Գլխավոր քննություններն առջևում են...

Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները...

Ես` բժիշկս, երդվում եմ...

Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը...

Բժշկության մասին
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր...

Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին
Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ